Ալեքսանդր Կարապետյանը հերքում է, որ նոր ակումբ է տեղափոխվել

15:20 14.06.2019

Երեկ wort.lu և transfermarkt.com կայքերը գրել էին, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Պրոգրեսի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը փոխել է ակումբային գրանցումը:

Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը կարիերան պետք է շարունակեր Լյուքսեմբուրգը ներկայացնող մեկ այլ թիմում՝ «Ռասինգ Յունիոնում»։

Armsport.am-ն այս տեղեկությունը ճշտեց անձամբ ֆուտբոլիստից: Կարապետյանը հայտնեց, որ ինքը չի տեղափոխվել այլ ակումբ ու այս պահին «Պրոգրեսի» խաղացող է: Ֆուտբոլիստը նաև հայտնեց, որ այս պահին ունի առաջարկներ այլ ակումբներից և դիտարկում է դրանք:

Share |

Լրահոս

Loading...