Աղբյուր. Լեմպարդը կգլխավորի Չելսին

09:18 14.06.2019

«Չելսիի» լեգենդ Ֆրենկ Լեմպարդը, որն ավարտված մրցաշրջանում գլխավորում էր «Դերբի Քաունթին», կարող է գլխավորել լոնդոնյան ակումբը:

Այս մասին հայտնում է Sky Sport Itaia-ն: Այս պաշտոնում Լեմպարդը կփոխարինի Մաուրիցիո Սարիին, որը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն:

Ակումբները հասել են համաձայնության 60-ամյա մասնագետի տեղափոխության հարցում, այժմ կողմերը համաձայնեցնում են գործարքի վերջին մանրամասները։

Սպասվում է, որ հունիսի 14-ին Սարին կլքի լոնդոնյան ակումբը և 3 տարվա պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ:

Թուրինյան ակումբը պատրաստ է մարզչի համար վճարել փոխհատուցում, որը իր մեջ կներառի ֆիքսված գումարներ և բոնուսներ՝ կապված ակումբի գրանցած հաջողությունների հետ:

 

Share |

Լրահոս

Loading...