Լոնդոնյան երկու ակումբներ սպասում են Մալկոմի որոշմանը

18:28 14.06.2019

«Բարսելոնայի» հարձակվող Մալկոմը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ կատալոնական ակումբից։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով Mundo Deportivo-ին, 22-ամյա ֆուտբոլիստը առաջիկա մի քանի օրերի ընթացքում հանդիպելու է «Բարսելոնայի» ղեկավարության հետ՝ քննարկելու իր ապագան։ Հավանական է թվում, որ Մալկոմը կխնդրի «կապտանռնագույնների» ղեկավարությանը վաճառել իր տրանսֆերը, քանի որ ավարտված մրցաշրջանում «Բարսայի» 14 համարը բավականաչափ խաղաժամանակ չէր ստանում։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մալկոմը կարիերան կարող է շարունակել Անգլիայում։ Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված են հյուսիսլոնդոնյան երկու ակումբները՝ «Արսենալը» և «Տոտենհեմը»։

Ավարտված մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 24 հանդիպման, դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...