Բոբանը վերադարձավ Միլան. Մալդինին այլ պաշտոն ստացավ

17:29 14.06.2019

«Միլանի» նախկին կիսապաշտպան Զվոնիմիր Բոբանը վերադարձել է ակումբ` աշխատանք ստանալով ղեկավարությունում:

50-ամյա խորվաթը, որը նախկինում աշխատել է ՖԻՖԱ-ում, նշանակվել է ակումբի ֆուտբոլային բաժնի ղեկավար. պաշտոնը ստեղծվել է հատուկ նրա համար: «Ռոսոներիների» լեգենդար ավագ Պաոլո Մալդինին էլ նշանակվել է «Միլանի» տեխնիկական տնօրեն: Նա ակումբ էր վերադարձել նախորդ ամռանը:

Բոբանն ու Մալդինին աշխատանքի ընթացքում պետք է համագործակցեն միմյանց հետ, ինչպես նաև գլխավոր տնօրենի` Իվան Գազիդիսի:

Share |

Լրահոս

Loading...