Sky Sports-ի լրագրող․ Սարին Յուվենտուսի հետ պայմանագիր է համաձայնեցրել 2+1 ձևաչափով

22:41 14.06.2019

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կգլխավորի Թուրինի «Յուվենտուսը»։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports Italia-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, 60-ամյա մասնագետը պայմանագիր է համաձայնեցրել «ծեր սինյորայի» հետ 2+1 ձևաչափով, ինչը նշանակում է, որ Սարին երկու տարվա պայմանագիր է կնքելու մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսում» Սարին տարեկան 6-7 միլիոն եվրո աշխատավարձ է ստանալու։

Հիշեցնենք, որ «Չելսին» չի պատրաստվում բաց թողնել Սարիին այնքան ժամանակ, քանի դեռ ակումբը պայմանագիր չի համաձայնեցրել Ֆրենկ Լեմպարդի հետ։

Share |

Լրահոս

Loading...