Աղբյուր. Մոդրիչը կհեռանա Ռեալից

12:49 14.06.2019

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է փոխել ակումբային գրանցումը արդեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Մեկ տարվա ընթացքում ակումբի տրանսֆերային բարձր ծախսերը մադրիդցիների ղեկավարությանը ստիպել են վերանայել թիմի որոշ ֆուտբոլիստների ապագայի վերաբերյալ դիրքորոշումը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալն» արդեն ծախսել է 303 մլն եվրո ՝ ստորագրելով մի քանի ֆուտբոլիստների։

Այդ կապակցությամբ «Ռեալը» պատրաստ կլինի բաժանվել Մոդրիչից ՝ թիմի ուժեղացման ծախսերի մի մասը ծածկելու համար։ Բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե շահավետ առաջարկ լինի, և եթե խորվաթն ինքը ցանկանա փոխել ակումբը:

Այս մասին տեղեկացնում է El Mundo-ն: 33-ամյա Մոդրիչի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի հունիսը: Իսպանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում Մոդրիչը մասնակցել է 34 հանդիպման, խփել է չորս գնդակ և կատարել 7 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս

Loading...