Նադալ. 2005-ին ինձ ասացին, որ այլևս չեմ կարող հանդես գալ բարձր մակարդակով

10:20 14.06.2019

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը խոսել է իր կարիերայի դժվարին հատվածներից մեկի մասին:

«Կարիերայիս դժվարին հատվածը ծնկի վնասվածք ստանա՞լն էր «Ինդիան-Ուելսում». Ես այդպես չէի ասի: Իսկապես վատագույն շրջանն ինձ համար 2005 թվականն էր, երբ ոտքի վնասվածք ստացա: Բժիշկներն ինձ ասացին, որ այլևս չեմ կարող հանդես գալ բարձր մակարդակով:

Այդ տարի հոգնել էի մշտական վնասվածքներից: Խոսքը միայն պրոֆեսիոնալ գործոնեության մասին չէ: Մշտական ցավի զգացումը, որն առաջանում է սովորականից ավելի հաճախ, չի կարող կյանքը երջանիկ դարձնել: Սկսում ես հիասթափություն ապրել:

Ես միշտ ունեցել եմ կամքի ուժ, այդ իսկ պատճառով կարողացել եմ հասնել բարձունքների: Դժվարին ժամանակները քեզ ավելի ուժեղ են դարձնում և օգնում են լավատեսորեն նայել ամեն ինչին» - իսպանացի թենիսիստի խոսքերը փոխանցում է Tennis World USA-ն:

Share |

Լրահոս

Loading...