Նեյմարին 5 ժամ հարցաքննել են բռնաբարության գործով

15:09 14.06.2019

ՊՍԺ-ի հարձակվող բրազիլացի Նեյմարը կրկին եղել է ոստիկանությունում մոդել Տրինդադե Մենդես դե Սոուսայի նկատմամբ բռնաբարության գործով:
 
Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանական բաժանմունքում ֆուտբոլիստին հարցաքննել են մոտ 5 ժամ։ Նրա փաստաբան Ֆլավիա Մերլինը հայտարարել է, որ Նեյմարը հերքում է մեղադրանքը և պատասխանել իր առջև դրված բոլոր հարցերին:
 
«Վաղ թե ուշ ճշմարտությունը հայտնի կդառնա», - հայտարարել է բրազիլացին ոստիկանությունից դուրս գալուց հետո:
 
Ավելի վաղ համանման հարցաքննության ժամանակ եղել էր մոդելը։ Նրա հետ աշխատել արդեն հրաժարվել է երկրորդ փաստաբանը:
Share |

Լրահոս

Loading...