Գվարդիոլան դադար կվերցնի մարզչական աշխատանքից մրցաշրջանի ավարտից հետո, եթե Սիթին հաղթի ՉԼ-ն

19:46 14.06.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է դադար վերցնի ֆուտբոլային կյանքից։ Ճիշտ է՝ դա տեղի կունենա միայն մի պարագայում։

Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, Գվարդիոլան պատրաստ է մարզչական կարիերայում դադար վերցնել այն դեպքում, եթե «Մանչեսթեր Սիթին» գալիք մրցաշրջանում հաղթի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում՝ իր պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Նման պարագայում Պեպը կարող է խզել մինչև 2021 թվականը գործող պայմանագիրը «Սիթիի» հետ և դադար վերցնել ֆուտբոլային կյանքից։

Հավելենք, որ Գվարդիոլայի կարիերայում եղել է նման նախադեպ, երբ մարզիչը մեկ տարով հանգիստ է վերցրել սիրելի աշխատանքից։ «Բարսելոնայում» չորս հրաշալի մրցաշրջաններից հետո Պեպը 12 ամսով գնաց հանգստի, ինչից հետո միայն գլխավորեց Մյունխենի «Բավարիան»։

Պեպ Գվարդիոլան «Բարսելոնայի» հետ երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։ Դա տեղի է ունեցել 2009 և 2011 թվականներին։ 

Share |

Լրահոս

Loading...