Պերես․ Վաղուց էի ուզում ասել այս տողերը․ Էդեն Ազարը Ռեալի ֆուտբոլիստ է

00:20 14.06.2019

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Էդեն Ազարի շնորհանդեսի ժամանակ խոստովանել է, որ վաղուց էր ուզում գնել բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերը։ 

«Ազարը հիասքանչ ֆուտբոլիստ է։ Նա այն քչերից է, ով նման չէ ոչ մեկին։ Հիմա նա մեր թիմի մի մասնիկն է։ Մեր պատմությունը կերտվել է տաղանդաշատ ֆուտբոլիստների կողմից։ Ես շատ վաղուց էի ուզում ասել այս խոսքերը․ Էդեն Ազարը «Ռեալի» ֆուտբոլիստ է։

Մենք ուզում ենք ավելի շատ հաղթանակներ տանել ու ավելի հաճախ տիտղոսներ նվաճել։ Մենք հիասքանչ թիմ ենք ունենալու Զիդանի գլխավորությամբ։ Բարի գալուստ «Ռեալ», բարի գալուստ քո տուն։ Մենք նաև ուզում ենք շնորհակալություն հայտնել «Չելսիին», ով ընդառաջ գնաց մեզ և թույլ տվեց իրականացնել այս երազանքը»,-«արքայական» ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 

Էդեն Ազարը «Ռեալ» է տեղափոխվել Լոնդոնի «Չելսիից» 100 միլիոն եվրոյի դիմաց։ 

Share |

Լրահոս

Loading...