Փյունիկը վերսկսում է մարզումները

21:26 14.06.2019

«Փյունիկը» հունիսի 15-ից վերսկսում է մարզումները: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։

Առաջին հավաքը տեղի կունենա Երևանում՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում: Երկրորդ հավաքը տեղի կունենա Սլովենիայում՝ հունիսի 21-ից հուլիսի 3-ը:

Հավաքի շրջանակներում թիմում մի քանի ֆուտբոլիստներ փորձաշրջան կանցնեն:

Ավարտված մրցաշրջանում «Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ չեմպիոն «Արարատ-Արմենիայից» հետ մնալով ընդամենը մեկ միավորով։ Ալեքսանդր Տարխանովի թիմը մասնակցելու է Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլին։ 

Share |

Լրահոս

Loading...