Ռեալը տրանսֆերային նոր ռեկորդ է սահմանել

11:05 14.06.2019

Մադրիդի «Ռեալը» մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստների գնման ծախսերի նոր ռեկորդ է սահմանել:

Մադրիդցիների ընդհանուր ծախսերը «Լիոնի» պաշտպան Ֆերլան Մենդիի տեղափոխությունից հետո հասել են 303 միլիոն եվրոյի, ինչն ավելի շատ է, քան ծախսել են «Բավարիան», «Բորուսիան» և «Բարսելոնան», որոնք «Ռեալին» հետեւում են 2019-ի ամռան ամենաառատաձեռն թիմերի ցուցակում:  

«Ռեալի» ծախսերը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, որը ստանձնել է «գալակտիկոսի» արդեն երրորդ տարբերակի ստեղծման կուրսը, կարող են հասնել 400 մլն եվրոյի:

«Սերուցքայինների» առանցքային ձեռքբերումը բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարն էր, որը «Չելսիից» տեղափոխվեց Իսպանիա 100 միլիոն եվրոյի դիմաց: Բացի այդ, 60 միլիոն եվրոյով «Ֆրանկֆուրտից» գնվել է սերբ հարձակվող Լուկա Յովիչը, 50 միլիոն եվրո է արժեցել բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտանի տեղափոխությունը «Պորտուից», 45 միլիոն եվրո է արժեցել «Սանթոսի» հարձակվող Ռոդրիգուն, եւ, վերջապես, 48 միլիոն եվրոյով հարուստ է դարձել «Լիոնը»՝ Ֆերլան Մենդիի տրանսֆերի շնորհիվ: «Ռեալի» ընդհանուր ծախսերն արդեն կազմել են 303 միլիոն եվրո, ինչը ռեկորդային է ամառային տրանսֆերային պատուհանների համար։

 

Նշենք նաեւ, որ «Ռեալն» արդեն այնքան էլ հեռու չէ ամբողջ մրցաշրջանի տրանսֆերային ծախսերի ռեկորդից։ Առայժմ այն պատկանում է «Բարսելոնային», որը 2017/18 մրցաշրջանում ծախսել է 374,5 միլիոն եվրո,սակայն հաշվի առնելով այն փաստը, որ «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, ում համար անգլիական ակումբին, ոչ պաշտոնական տվյալներով, առաջարկվել է 150 միլիոն եվրո (մանչեսթերցիները դեռեւս չեն համաձայնվում գործարքի հետ՝ պահանջելով առնվազն 170 միլիոն եվրո), կատալոնացիների ռեկորդը կարող է շրջանցվել: 

Share |

Լրահոս

Loading...