Ֆեդերերը Հալլեում կպայքարի 10-րդ տիտղոսի համար

18:39 14.06.2019

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հաստատել է, որ խաղալու է Գերմանիայի Հալլե քաղաքում կայանալիք ATP 500 շարքի մրցաշարին։ 

Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 17-ից 23-ը Գերմանիայի Հալլե քաղաքում։ ATP 500 շարքի այս մրցաշարը համարվում է Ուիմբլդոնի նախապատրաստական գլխավոր ստուգարքներից մեկը խոտի կորտերում։ Ֆեդերերը փորձելու է նվաճել Հալլեում իր 10-րդ գավաթը։ Ներկա պահին 37-ամյա շվեյցարացին 9 անգամ է հաղթել Հալլեում։ 

Հավելենք, որ մրցաշարին թոփ-10-ի թենիսիստներից մասնակցելու են նաև Դոմինիկ Տիմը, Ալեքսանդր Զվերևը, Կեյ Նիսիկորին և Կարեն Խաչանովը։ Մրցաշարին մասնակցելու է նաև գործող չեմպիոն Բորնա Չորիչը։ Խորվաթ թենիսիստը անցած տարվա եզրափակչում առավելության էր հասել հենց Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ՝ նվաճելով կարիերայի առայժմ գլխավոր տիտղոսը։ 

Վիճակահանության արարողությունը տեղի է ունենալու շաբաթ, դե իսկ ահա մրցաշարի եզրափակիչը նախատեսված է հունիսի 23-ին։ 

Share |

Լրահոս

Loading...