Ռոնալդուն կորցրել է Պորտուգալիայի ամենաթանկ ֆուտբոլիստի կարգավիճակը

14:12 14.06.2019

Հեղինակավոր Transfermarkt.com կայքը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ 
 
Թարմացման արդյունքում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կորցրել է Պորտուգալիայի ամենաթանկ խաղացողի կարգավիճակը, որը նրան էր պատկանում 2007 թվականից:
 
34-ամյա հարձակվողի նոր տրանսֆերային արժեքը 90 միլիոն եվրո է: Նրան գերազանցել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան, որը գնահատվում է 100 միլիոն:
 
Անցած մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում անցկացրած 43 խաղում խփել է 28 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում:
Share |

Լրահոս

Loading...