Սարին չի գլխավորի Յուվենտուսը, քանի դեռ Չելսին համաձայնության չի հասել Լեմպարդի հետ

19:34 14.06.2019

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին դեռևս չի հեռանա «Չելսիից»։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, Սարին չի գլխավորի «Յուվենտուսը», քանի դեռ «Չելսին» համաձայնության չի հասել Ֆրենկ Լեմպարդի հետ։ Երբ «կապույտները» համաձայնություն ունենան անգլիացի նախկին ֆուտբոլիստի հետ, այդ ժամանակ էլ բաց կթողնեն Սարիին։

Հավելենք, որ «Դերբին», որի գլխավոր մարզիչը Լեմպարդն է, 4 միլիոն ֆունտ փոխհատուցում է ուզում ստանալ «Չելսիից», եթե լոնդոնցիների լեգենդի վերադարձը կայանա։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» ներկա պահին մարզիչ չունի։ Մասիմիլիանո Ալեգրին 5 տարվա աշխատանքից հետո հեռացավ «ծեր սինյորայից» մրցաշրջանի ավարտից հետո։ 51-ամյա իտալացի մասնագետը երեկ հայտարարեց մեկ տարով մարզչական աշխատանքից դադար վերցնելու մասին։

Share |

Լրահոս

Loading...