ATP Շտուտգարտ․ Հայտնի են կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները

21:14 14.06.2019

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվում է ATP-ի տարվա հերթական մրցաշարը։ Խոտի կորտերում թենիսիստները սկսել են նախապատրաստվել տարվա երրորդ Grand Slam-ին՝ Ուիմբլդոնին։  

Այսօր հայտնի դարձան կիսաեզրափակչի բոլոր մասնակիցների անունները։ Ֆելիքս Օժե-Ալյասիմը քառորդ եզրափակչում հաղթեց Դաստին Բրաունին և կիսաեզրափակչում ուժերն է չափելու իր հայրենակից կանադացի Միլոշ Ռաոնիչի հետ։ Եզրափակչի մյուս ուղեգիրը միմյանց դեմ խաղում վիճարկելու են Յան-Լեննարդ Շտրուֆը և Մատեո Բերետինին։ 

Հավելենք, որ մրցաշարին մասնակցում էին թոփ-10-ից երկու թենիսիստներ ի դեմս Ալեքսանդր Զվերևի և Կարեն Խաչանովի։ Նրանք երկուսն էլ դուրս են մնացել պայքարից 1/8 եզրափակիչ փուլում։ 

Կիսաեզրափակիչ խաղերը կկայանան վաղը։ Եզրափակիչը նախատեսված է կիրակի օրը։ 

Share |

Լրահոս

Loading...