Դենիս Տալալայը լքեց Փյունիկը

15:08 14.06.2019

«Փյունիկից» հեռացել է 27-ամյա ռուս կիսապաշտպան Դենիս Տալալայը: Լրացել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը: Հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Տալալայը ձմռանն էր միացել «Փյունիկին» և Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հասցրել էր դառնալ 2 գոլի հեղինակ:

Տալալայը կարիերան կշարունակի հայրենիքում: Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում:

Share |

Լրահոս

Loading...