Անգլիական գրանդը ցանկանում է առաջ անցնել Բավարիայից և գնել Վերներին

23:40 14.06.2019

«ՌԲ Լայպցիգի» գերմանացի հարձակվող Տիմո Վերները կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով The Mirror-ին, «Լիվերպուլը» ցանկանում է առաջ անցնել «Բավարիայից» ֆուտբոլիստի համար մղվող տրանսֆերային պայքարում և գնել նրան։

Հաղորդվում է, որ «Բավարիան» որոշակիորեն նվազեցրել է հետաքրքրությունը Վերների նկատմամբ։ Մյունխենյան ակումբում մտադիր են կենտրոնանալ «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեի տրանսֆերի վրա։ Այդ դեպքում «Լիվերպուլի»՝ Վերներին գնելու շանսերը զգալիորեն մեծանում են։

Տիմո Վերների համար «ՌԲ Լայպցիգը» մտադիր է 50 միլիոն ֆունտ ստանալ։ Հիշեցնենք, որ «Լիվերպուլից» հեռացել են Դանիել Սթարիջը և Ալբերտո Մորենոն։ 

Share |

Լրահոս

Loading...