Իսպանիայի հավաքականի երեք նախկին ֆուտբոլիստներ մարզչական Pro արտոնագիր են ստացել

20:38 14.06.2019

Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Չավին, Չաբի Ալոնսոն և Ռաուլը ՈւԵՖԱ-ի մարզչական Pro կարգի արտոնագիր են ստացել։ Այս մասին է հաղորդում Marca-ն։

Իսպանացի լեգենդար ֆուտբոլիստները հաջողությամբ ավարտել են մարզչական արտոնագիր ստանալու դասընթացները, որը սկսվել էր դեռևս ապրիլի 22-ից։ 

Հավելենք, որ Չավին գլխավորելու է «Ալ-Սադդ» ֆուտբոլային ակումբը, որտեղ ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։ Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ Ալոնսոն կարող է վերադառնալ իր առաջին ակումբ՝ «Ռեալ Սոսիեդադ»։ 

Share |

Լրահոս

Loading...