Լյորենտեն կփոխի ակումբը, բայց ոչ քաղաքը

17:37 15.06.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն կարիերան կշարունակի «Աթլետիկոյում»: Այս մասին վստահեցնում է COPE-ը:

«Սերուցքայինները» ցանկանում էին իսպանացուն վաճառել այլ ակումբի, սակայն վերջին պահին համաձայնության են եկել «Աթլետիկոյի» հետ: 24-ամյա խաղացողի տրանսֆերի շուրջ բանակցությունները գտնվուն են եզրափակիչ փուլում:

Ըստ աղբյուրի՝ Լյորենտեն կկնքի 5 տարվա պայմանագիր, իսկ տեղափոխության արժեքը կկազմի 40 մլն եվրո:

«Ռեալում» երկու մրցաշրջանի ընթացքում Լա Լիգայում ֆուտբոլիստը մասնակցել է 20 հանդիպման:

Share |

Լրահոս

Loading...