Բարսելոնան մտադիր է գնել Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստին

14:37 15.06.2019

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ռաֆայել Գերեյրուն ամռանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

Կատալոնացիները ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստի, որը կմրցակցի Ժորդի Ալբայի հետ: 25-ամյա պորտուգալացին տարբերակներից մեկն է: Գերեյրուն հայտնել է գերմանական ակումբի ղեկավարությանը, որ չի պաստրաստվում երկարաձգել պայմանագիրը: Այն նախատեսված է մինչև 2020 թվականը:

Տրանսֆերի համար բանակցություններն արդեն ընթանում են: «Բորուսիան» ցանկանում է ստանալ 25 մլն եվրո, սակայն «կապտանռնագույնները» կարծում են, որ տրանսֆերի գինը պետք է նվազի:

 

Share |

Լրահոս

Loading...