Չելսիի մեկ այլ նախկին ֆուտբոլիստ ևս Սարիին փոխարինելու թեկնածուների թվում է

21:23 15.06.2019

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին շուտով գլխավորելու է Թուրինի «Յուվենտուսը»։ Լոնդոնյան ակումբը նոր մարզչի փնտրտուքների մեջ է։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով Daily Star-ին, «Չելսին» կարող է գլխավորել թիմի նախկին ֆուտբոլիստ Կլոդ Մակելելեն։ 46-ամյա մասնագետը լքել է բելգիական «Էյպենը», որտեղ զբաղեցնում էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնը վերջին երկու մրցաշրջանների ընթացքում։

Հաղորդվում է, որ ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստը կարող է վերադառնալ «Սթեմֆորդ Բրիջ»՝ փոխարինելով Մաուրիցիո Սարիին։ 60-ամյա մասնագետը մեկ տարի աշխատելուց և «Չելսիի» հետ Եվրոպա լիգան հաղթելուց հետո ամենայն հավանականությամբ կվերադառնա Իտալիա։

Հիշեցնենք, որ «կապույտների» նոր գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուն ակումբի լեգենդ Ֆրենկ Լեմպարդն է, ով ներկա պահին մարզում է «Դերբին»։ Championship-ի ներկայացուցիչները 4 միլիոն ֆունտ փոխհատուցում ստանալու դեպքում միայն բաց կթողնեն անգլիացի մասնագետին։

Share |

Լրահոս

Loading...