Ռոմայի նախկին մարզիչ Դի Ֆրանչեսկոն կգլխավորի իտալական ակումբը

19:34 15.06.2019

Իտալական «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն մարզչական կարիերան կշարունակի Ա սերիայի մեկ այլ ակումբում։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports Italia-ն, Դի Ֆրանչեսկոն կգլխավորի «Սամպդորիան»։ 49-ամյա մասնագետը երեք տարվա պայմանագիր է համաձայնեցրել ակումբի հետ, սակայն մինչ աշխատանքի անցնելը նոր ակումբում նա ցանկանում է «Ռոմայից» փոխհատուցում ստանալ պայմանագրի խզման համար։ Հիշեցնենք, որ Դի Ֆրանչեսկոն հեռացվել էր Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ պատասխան խաղից հետո, որտեղ «Ռոման» 1-3 հաշվով զիջել էր «Պորտուին»։

Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն աշխատել է «Ռոմայում» 2017 թվականից։ Նրա գլխավորությամբ հռոմեական ակումբը 2017-18 մրցաշրջանում հասել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Դի Ֆրանչեսկոն նախկինում գլխավորել է նաև «Պեսկարան», «Լեչչեն» և «Սասուոլոն»։

Share |

Լրահոս

Loading...