ATP Հալլե․ Ու՞մ դեմ են մրցելու Խաչանովն ու Ֆեդերերը առաջին շրջանում

20:27 15.06.2019

Այսօր Գերմանիայի Հալլե քաղաքում կայացել է ATP 500 շարքի տարվա հերթական մրցաշարի վիճակահանության արարողությունը։ 

Մրցաշարաի առաջին համար, Հալլեում 9 անգամ չեմպիոն հռչակված Ռոջեր Ֆեդերերը առաջին շրջանում մրցելու է Ավստրալիայի ներկայացուցիչ Ջոն Միլմանի հետ։ 2018 թվականին Ամերիկայի բաց առաջնությունում 37-ամյա շվեյցարացին պարտվել էր Միլմանին 4-րդ շրջանի խաղում։ 

Մրցաշարին մասնակցում է նաև հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը։ Առաջին շրջանում Կարենը մրցելու է բոսնիացի Դամիր Ջումհուրի հետ։ 

Հիշեցնենք, որ մրցաշարը անց է կացվում խոտի կորտերի վրա։ Մրցաշարի ամբողջական ցանցին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Share |

Լրահոս

Loading...