Երեք նորեկ, 120 միլիոն եվրո․ Ինտերը անցնում է գործի

18:18 15.06.2019

Միլանի «Ինտերը» Անտոնիո Կոնտեի ժամանումից հետո ցանկանում է տրանսֆերային թեժ ամառ անցկացնել՝ ձեռք բերելով մի քանի ֆուտբոլիստների։

Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «ներաձուրիները» ցանկանում են մինչև միջմրցաշրջանային պատրաստության մեկնարկը՝ հուլիսի 7-ը, ձեռք բերել երեք ֆուտբոլիստների։ Իտալացի մասնագետի «շորթլիստում» են հարձակվողներ Ռոմելու Լուկակուն («Մանչեսթեր Յունայթեդ») և Էդին Ջեկոն («Ռոմա») և իտալական «Կալյարիի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան։

Հաղորդվում է, որ այս երեք ֆուտբոլիստների տրանսֆերների վրա միլանյան ակումբի ղեկավարությունը մտադիր է 120 միլիոն եվրո ծախսել։ Հավելենք, որ Ռոմելու Լուկակուի տրանսֆերը գնահատվում է 70 միլիոն եվրո։ 

Ավելի վաղ բելգիացի հարձակվողը Անտոնիո Կոնտեին անվանել էր աշխարհի լավագույն մարզիչ՝ ակնարկելով տեղափոխությունը Ա սերիա։ 

Share |

Լրահոս

Loading...