Իտալական ակումբը մեկ տարով կվարձակալի Խամեսին

22:49 15.06.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարիերան կշարունակի Իտալիայի Ա սերիայում։

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, կոլումբիացի ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով մեկ տարով տեղափոխվում է «Նապոլի»։ Իտալական ակումբը 10 միլիոն եվրո է վճարելու Մադրիդի «Ռեալին» այս գործարքի համար։ «Նապոլին» ցանկանում է իրավունք ստանալ մրցաշրջանի ավարտից հետո 30 միլիոնով Խամեսին գնելու համար, սակայն մադրիդյան կողմը 10 միլիոն եվրոյով ավել է ուզում։

Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցաշրջաններում Խամես Ռոդրիգեսը վարձակալական հիմունքներով հանդես է եկել Մյունխենի «Բավարիայի» կազմում։ Գերմանական ակումբը իրավունք ուներ 44 միլիոն եվրոյով գնել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն թե՛ Խամեսը, թե՛ «Բավարիայի» ներկայացուցիչները դեմ էին իրադարձությունների նման զարգացմանը։

Խամես Ռոդրիգեսի ծառայություններով հետաքրքրված չէ նաև Զինեդին Զիդանը։ Ավելին, «Ռեալում» ցանկանում են կոլումբիացու տրանսֆերից կլորիկ գումար ստանալ, ինչի արդյունքում «սերուցքայինները» կխուսափեն հետագայում ֆինանսական fair play-ի խնդիրներից։

Share |

Լրահոս

Loading...