Նավասը հնարավոր է մնա Ռեալում․ նա չունի առաջարկներ

18:07 15.06.2019

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող չհեռանալ ներկայիս ակումբից։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, 32-ամյա կոստառիկացին կարող է մնալ «արքայական» ակումբում, քանի որ չունի առաջարկներ այլ ակումբներից։ Նավասը նոր ակումբում ցանկանում է տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ։ Նման գումար կարող են վճարել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Պարի Սեն Ժերմենը»։ Սակայն երկու ակումներն էլ, կարծես թե, հետ են կանգնել «Ռեալի» դարպասապահին գնելու մտքից։ ՄՅՈւ-ում մտադիր են պահել Դավիդ Դե Խեային, իսկ ահա ՊՍԺ-ում Լեոնարդոյի ժամանումից հետո հավանական է թվում Ջանլուիջի Դոնարումայի ժամանումը։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել էր Նավասին, որ գալիք մրցաշրջանում թիմի հիմնական դարպասապահը լինելու է Տիբո Կուրտուան։

Նավասը հանդես է գալիս մադրիդյան ակումբի կազմում 2014 թվականի ամռանից։ Նա «Ռեալ» է տեղափոխվել «Լևանտեից»։

Share |

Լրահոս

Loading...