Մեկը մեկից բարձր աշխատավարձ. Դե Լիգտը երեք հիանալի առաջարկ ունի

11:17 15.06.2019

«Այաքսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտը 3 առաջարկ է դիտարկում, որոնք ստացել է «Բարսելոնայից», «Յուվենտուսից» ու ՊՍԺ-ից: Այս մասին հավաստիացնում է Sport.es-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «կապտանռնագույնները» առաջինն են կապի դուրս եկել 19-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ և նրան առաջարկել են տարեկան մոտ 6 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի ի սկզբանե մտադիր էր համաձայնել կատալոնական ակումբի պայմանները, սակայն Չեմպիոնների լիգայում «Այաքսի» հաջող ելույթներից հետո այլ ակումբների կողմից ուշադրությունից հետո հոլանդացին վերանայել է իր դիրքորոշումը:

Հիմա Դե Լիգտը դիտարկում է նաև «Յուվենտուսի» առաջարկը, որը պատրաստ է նրան տարեկան 10 միլիոն եվրո վճարել, ինչպես նաև ՊՍԺ-ի առաջարկը: Փարիզյան ակումբն իր հերթին տարեկան 12 միլիոն եվրո է առաջարկում:

Ավարտված մրցաշրջանում Դե Լիգտը ակումբային մակարդակում 55 խաղի է մասնակցել, խփել է 7 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 75 միլիոն եվրո է:

Share |

Լրահոս

Loading...