Լոռին հրաժարվել է 3 ֆուտբոլիստի ծառայությունից

11:41 15.06.2019

«Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը երեք ֆուտբոլիստների հետ։

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմից հեռացել են դարպասապահ Արսեն Սիուկաևը, պաշտպան Ալեքս Կակուբան և հարձակվող Ֆրայդի Ուբոնգը։ 

Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, կատարած աշխատանքի համար՝ մաղթելով նոր հաջողություններ կարիերայի հետագա ընթացքում:

Share |

Լրահոս

Loading...