Կեմպես. Պարտադիր չէ, որ Մեսսին հաղթի ԱԱ-ում Մարադոնային հավասար լինելու համար

14:02 15.06.2019

Արգենտինայի հավաքականի կազմում 1978 թվականին աշխարհի չեմպիոն դարձած Մարիո Կեմպեսը խոսել է Լիոնել Մեսսիի և Դիեգո Մարադոնայի համեմատությունների մասին:

«Պարտադիր չէ, որ Լեոն հաղթի Աշխարհի առաջնությունում Մարադոնային հավասար լինելու համար։ Դիեգո Մարադոնան հաղթել է աշխարհի առաջնությունում, իսկ Մեսսին դեռ չի կարողացել, բայց նա հաղթել է ամեն ինչ, և այն, ինչ նա անում է խաղադաշտում, հիանալի է։

Միշտ լինելու է այնպիսի կարծիք, որ Մեսսին Մարադոնա չի կարող լինել, քանի որ նա չի հաղթել Աշխարհի առաջնությունը. Բայց ես կարծում եմ, որ մարդիկ շատ հիմարություններ են ասում», - ասել է Կեմպեսը Radio Marca-ին տված հարցազրույցում։

Share |

Լրահոս

Loading...