Եվրոպական խաղերն անվճար կհեռարձակվեն ՄՕԿ-ի ալիքում

15:00 15.06.2019

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական ալիքը անվճար կհեռարձակի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը կայանալիք երկրորդ Եվրոպական խաղերը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նման պայմանագիր է կնքվել ՄՕԿ-ի և Եվրոպական օլիմպիական կոմիտեների միջև: Եվրոպական խաղերի ուղիղ հեռարձակումներին հնարավոր կլինի հետևել olympicchannel.com կայքում, Smart TV հեռուստացույցներով ու բջջային հեռախոսների հավելվածներով:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում հանդես են գալու 4000-ից ավելի մարզիկներ՝ 21 մարզաձևերում: Հայաստանը 37 ներկայացուցիչ կունենա 9 մարզաձևերում

Share |

Լրահոս

Loading...