Նապոլին 100 միլիոն եվրո է պահանջում ՊՍԺ-ից Ինսինյեի համար

13:47 15.06.2019

Իտալական «Նապոլին» ՊՍԺ-ին հայտնել է հարձակվող Լորենցո Ինսինյեի տրանսֆերային արժեքը: Այս մասին հաղորդում է հայտնի լրագրող Նիկոլո Սկիրան:

«ՊՍԺ-ն «Նապոլիից» տեղեկատվություն է խնդրել Ինսինյեի տրանսֆերային արժեքի վերաբերյալ։ Իտալացիները 100 մլն եվրո են գնահատում ֆուտբոլիստին, սակայն մինչ այժմ 70-80 մլն եվրոյից բարձր առաջարկ չի եղել: «Նապոլին» նոր պայմանագրի շուրջ բանակցություններ կվարի Ինսինյեի հետ: Նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ», - թվիթերյան իր էջում գրել է Սկիրան։

28-ամյա Ինսինյեն «Նապոլիի» սան է։ Անցած մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Իտալիայի առաջնության 28 հանդիպման (24-ը՝ հիմնական կազմում), դարձել 10 գոլի հեղինակ (1- ը ՝ 11 մետրանոցից), ինչպես նաև կատարել է 6 արդյունավետ փոխանցում:

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ գործում է մինչև 2022 թվականի ամառը։

Share |

Լրահոս

Loading...