Պոգբան բոյկոտ է կազմակերպելու, եթե ՄՅՈւ-ն իրեն բաց չթողնի Ռեալ

20:44 15.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի Մադրիդի «Ռեալ» տեղափոխության համար։

ABC-ի պնդմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստը մտադիր է բոյկոտ կազմակերպել այն դեպքում, եթե ՄՅՈւ-ն իրեն բաց չթողնի «Ռեալ»։ Ֆրանսիացի կիսապաշտպանը սկզբից ակումբին կդիմի, որպեսզի իրեն տրանսֆերի հանեն։ Մերժում ստանալու դեպքում Պոգբան սպառնում է բաց թողնել ակումբի միջմրցաշրջանային պատրաստությունը, որի ընթացքում «կարմիր սատանաները» նախապատրաստվելու են նոր մրցաշրջանին։

Հաղորդվում է, որ Պոգբան պատրաստ է գնալ աշխատավարձի նվազեցման նոր ակումբում ու ստանալ տարեկան 11 միլիոն եվրո, ճիշտ այնքան, որքան ակումբի նորեկ Էդեն Ազարը։ Նրանցից ավելի շատ թիմում վաստակելու է միայն Սերխիո Ռամոսը՝ 12 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Էդեր Միլիտաոյին, Լուկա Յովիչին, Էդեն Ազարին և Ֆերլան Մենդիին ձեռք բերելուց հետո մադրիդյան ակումբի ներկայացուցիչները մտադիր են իրենց ողջ ջանքերը գործադրել Պոլ Պոգբային գնելու համար։ Նրան «Ռեալում» ուզում է տեսնել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ 

Share |

Լրահոս

Loading...