Պոչետինոն ցանկանում է չորս ֆուտբոլիստների գնել

00:38 15.06.2019

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն որոշել է այն ֆուտբոլիստների ցանկը, ում կուզի տեսնել թիմում ամառային տրանսֆերային պատուհանից հետո։

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, արգենտինացի մասնագետը ցանկանում է ձեռք բերել չորս ֆուտբոլիստների։ Նրանց թվում են Տանգի Նդոմբելեն («Լիոն»), Ռայան Սեսենյոնը («Ֆուլհեմ»), Նիկոլո Ձանյոլոն («Ռոմա») և Դոնի Վան դե Բեկը («Այաքս»)։

Հաղորդվում է, որ ակումբի նախագահ Դենիել Լևին չի կարող մեծ գումար հատկացնել տրանսֆերների վրա, քանի որ ակումբը զգալի ծախսեր է կատարել նոր ստադիոնը կառուցելիս։

Նախորդ մրցաշրջանում «Տոտենհեմը» ԱՊԼ-ում զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում եզրափակչում 0-2 հաշվով զիջել է «Լիվերպուլին»։ 

Share |

Լրահոս

Loading...