Աղբյուր Մադրիդից. Պոգբան չի կարող միանալ մեզ ու դառնալ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

15:29 15.06.2019

«Ռեալը» չի կարող «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային դարձնել իր ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ 

«Եթե Նեյմարը կամ Մբապեն գան, մենք հեշտությամբ կարող ենք նրանց վճարել տարեկան 20 միլիոն եվրո, քանի որ նրանք համաշխարհային ֆուտբոլի աստղեր են: Սակայն Պոգբայի նման ֆուտբոլիստը, չնայած նրա պրոֆեսիոնալիզմին, չի կարող միանալ մեզ և միանգամից դառնալ թիմում ամենաբարձր վարձատրվողը։

Նա պետք է որոշում կայացնի և ազդի այն մարդկանց վրա, որոնք նրան խորհուրդներ են տալիս», - Այս մասին ասել է Մադրիդի «Ռեալի» անանուն աղբյուրը, ում մեջբերում է L'Equipe-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամեն ինչ անում է, որ ակումբը գնի Պոգբային։

Share |

Լրահոս

Loading...