ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Իտալիայի Ա սերիայի աստղին

17:08 15.06.2019

Ֆրանսիական ՊՍԺ-ն իր տրանսֆերային նպատակներից մեկը դարձրել է «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին, հաղորդում է Le10Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ աստղային սերբի ստորագրմանը հատկապես կողմ է փարիզյան ակումբի նոր մարզական տնօրեն Լեոնարդոն։ Ֆրանսիական գրանդի հետ ֆուտբոլիստի համար պայքարում է նաև Թուրինի «Յուվենտուսը»։

Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյում» հանդես է գալիս 2015 թվականից և հասցրել է անցկացնել 162 հանդիպում՝ խփելով 31 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում:

Ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ Նրա արժեքը գնահատվում է 65 մլն եվրո։

Share |

Լրահոս

Loading...