Ռաբիոն հաստատել է՝ բանակցում է իտալական և անգլիական գրանդների հետ

12:33 15.06.2019

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն հաստատել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ բանակցություններ է վարում «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

«Սիրում եմ Իտալիան։ Այստեղ կարելի է լավ հանգստանալ և վերականգնել ուժերը։ Ինձ բարդ մրցաշրջան է սպասվում։ «Յուվենտուսն» ինձ հետ կապ է հաստատել։ Բանակցություններ եղել են, սակայն ավելին չեմ կարող ասել։ Դեռ չգիտեմ՝ որտեղ կշարունակեմ կարիերաս։

«Յուվենտուսը» հիանալի ակումբ է, որտեղ ցանկացած ֆուտբոլիստ կուզենար խաղալ։ Նույն իրավիճակն է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» դեպքում։ Պետք է վերջնական որոշում կայացնեմ, սակայն այս պահին հանգստանում եմ։ Շուտով ամեն ինչ կիմանաք»,- Ռաբիոյի խոսքը մեջբերել է Corriere della Sport-ը։

Հիշեցնենք, որ Ռաբիոյի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետը լրանալու է հունիսի 30-ին, իսկ հուլիսի 1-ին 24-ամյա ֆուտբոլիստը ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ։

Share |

Լրահոս

Loading...