Բենֆիկան մոտ է Ռեալի հարձակվողին ձեռք բերելուն

13:27 15.06.2019

Լիսաբոնի «Բենֆիկան» բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» հետ: Պորտուգալական ակումբը ցանկանում է ձեռք բերել «սերուցքայինների» հարձակվող Ռաուլ դե Տոմասին, որը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Ռայո Վալյեկանոյում»: Այս մասին հաղորդում է O Jogo-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 20 միլիոն եվրո:

24-ամյա Ռաուլ դե Տոմասը մադրիդյան ակումբի սան է: Հիմնական թիմի կազմում նորամուտը նշել է 2014 թվականի հոկտեմբերի 29-ին: Այդ օրը Իսպանիայի Գավաթի շրջանակում «Կոլնելյայի» հետ դիմակայությունում փոխարինել էր Կարիմ Բենզեմային: 2015 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է «Կորդովա»:

2016/17 մրցաշրջանն անցկացրել է «Վալյադոլիդում», որտեղ նույնպես վարձակալության հիմունքներով էր տեղափոխվել և անցկացրած 36 խաղում 14 գոլ է խփել: 2017-ի ամռանից վարձակալության հիմունքներով պաշտպանում է «Ռայո Վալյեկանոյի» գույները: Մայրաքաղաքային ակումբում անցկացրած 60 խաղում Տոմասը 37 գոլ է խփել:

2018/19 մրցաշրջանի արդյունքներով «Ռայո Վալյեկանոն» դուրս է մնացել Պրիմերայից ու հայտնվել Սեգունդայում»:

 

Share |

Լրահոս

Loading...