Ռիբերի․ Ես դեռ կարող եմ խաղալ մեծ ակումբներում

19:10 15.06.2019

Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին նշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան։

«Ես դեռևս խաղալու մեծ ցանկություն ունեմ ու կարծում եմ՝ կարող եմ նոր լիցքեր տալ նոր ակումբիս։ Երբեք չեմ ստի։ Գիտեմ, որ կարող եմ խաղալ մեծ ակումբներում։

Ցանկանում եմ խաղալ ևս երկու տարի։ Փող կա ամեն տեղ, բայց ինձ հետաքրքրում է ամենակարևորը՝ մարտահրավերը»,-ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Հիշեցնենք, որ վերջին 12 տարիների ընթացքում Ռիբերին հանդես էր գալիս «Բավարիայի» կազմում։ Մյունխենյան ակումբից հեռացել է նաև Արիեն Ռոբենը։ 

Share |

Լրահոս

Loading...