Ռոնալդուն բռնաբարության գործով դատական ծանուցագիր է ստացել

14:19 15.06.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դատական ծանուցագիր է ստացել 2009-ին Լաս Վեգասում ամերիկացի մոդել Քեթրին Մայորգիի բռնաբարության գործով: Այս մասին հայտնում է TMZ-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «ծեր սինյորայի» 34-ամյա հարձակվողը 10 տարվա վաղեմության գործով անձամբ փաստաթղթեր է ստացել ԱՄՆ Դաշնային դատարանից:

Հիշեցնենք, որ 2009-ի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից» «Ռեալ» տեղափոխվելուց հետո Ռոնալդուն ընկերների հետ հանգստանում էր Լաս Վեգասում: Լաս Վեգասի ակումբներից մեկում նա ծանոթացել է Մայորգայի հետ։ Նույն երեկո ֆուտբոլիստն ու մոդելը գիշերը միասին են անցկացրել, որից անմիջապես հետո մոդելը ոստիկանություն է դիմել բռնաբարության հայտարարություն անելով ՝ չնշելով տղամարդու անունը, որը նրա նկատմամբ բռնություն է կիրառել։ Մեկ տարի անց մոդելը Ռոնալդուի իրավաբանների հետ պայմանագիր է ստորագրել տեղեկատվության չհրապարակման մասին՝ դրա համար ստանալով 375 հազար դոլար:

Անցյալ տարվա աշնանը Լաս Վեգասի ոստիկանությունը վերսկսել է այդ գործով հետաքննությունը:

Share |

Լրահոս

Loading...