Սուարես․ Լիվերպուլի դեմ խաղից հետո ուզում էի անհայտանալ․ դրանք կյանքիս վատագույն օրերն էին

00:21 15.06.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը վերհիշել է մրցաշրջանի ամենածանր հանդիպումը, երբ կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում 0-4 հաշվով զիջեց «Լիվերպուլին»՝ դուրս մնալով հետագա պայքարից։

«Խաղի հաջորդող օրերը վատագույնն էին իմ կյանքում։ Ես ուզում էի անհայտանալ։ Նման զգացողություն ունեցել եմ նաև 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո։

Չէի կարծում, որ «Լիվերպուլը» կարող է հետ բերել կորցրածը։ Մտածում էինք, որ երկու-երեք գոլային պահեր կունենանք ու կօգտագործենք դրանք։ Մենք սխալ տրամադրվածությամբ էինք դուրս եկել խաղադաշտ ու հիմար սխալներ էինք անում»,-Սուարեսի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ առաջին խաղում կատալոնացիները հաղթել էին 3-0 հաշվով։ Պատասխան խաղում Կլոպի թիմը չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Բարսելոնայի» դարպասը և նվաճեց եզրափակչի ուղեգիր։ Եզրափակչում «Լիվերպուլը» 2-0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը պատմության մեջ վեցերորդ անգամ։ 

Share |

Լրահոս

Loading...