Սուարես. Արգենտինան Կոպա Ամերիկայի ֆավորիտն է. այնտեղ է խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

15:12 15.06.2019

«Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Ամերիկայի Գավաթի խաղարկության մասին:

"Մենք ունենք խաղացողներ՝ տիտղոսների համար պայքարելու համար։ Մենք հավակնում ենք հաղթանակի, և բոլոր թիմերը հարգում են մեզ, քանի որ Ուրուգվայը ամենաշատն է նվաճել Ամերիկայի գավաթը։ Սակայն ակնհայտ է, որ Արգենտինան Կոպա Ամերիկայի ֆավորիտն է, քանի որ այնտեղ է խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը», - ֆուտբոլիստի խոսքերը փոխանցել է Diario Sport-ը։

Հիշեցնենք, որ Սան Պաուլուի «Մորումբի» մարզադաշտում այսօր մեկնարկեց Ամերիկայի Գավաթի խաղարկությունը։ Մեկնարկային խաղում մրցաշարը հյուրընկալող Բրազիլիան վստահ հաղթանակ տոնեց Բոլիվիայի ընտրանու նկատմամբ՝ խփելով 3 անպատասխան գնդակ։ 

Share |

Լրահոս

Loading...