Մարեյը նշել է Ուիմբլդոնի ֆավորիտներին

12:56 15.06.2019

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը կարծում է, որ Grand Slam շարքի տարվա երրորդ մրցաշարի՝ Ուիմբլդոնի հաղթողը կլինի Ռոջեր Ֆեդերեր, Ռաֆայել Նադալ, Նովակ Ջոկովիչ եռյակից որևէ մեկը։

«Կարծում եմ՝ Ուիմբլդոնում կհաղթի «մեծ եռյակից» որևէ մեկը։ Նաև չեմ բացառում, որ լավ մատուցումներ ունեցող թենիսիստները կարող են անակնկալներ մատուցել։ Ամեն դեպքում, եթե Ռոջերը, Ռաֆան և Նովակն առողջ լինեն, լավ մարզավիճակ հավաքեն, կհաղթի նրանից մեկը»,- Մարեյի խոսքը մեջբերել է Tennis 365-ը։

Հիշեցնենք, որ 32-ամյա Մարեյն իր վերջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է Ավստրալիայի բաց առաջնությունում, ինչից հետո վիրահատության է ենթարկվել։ Սպասվում է, որ Էնդին կորտ կվերադատնա հունիսի 17-30-ը անցկացվելիք Լոնդոնի մրցաշարում և կմասնակցի զուգախաղի մրցումներին։

Ուիմբլդոնը մեկնարկելու է հուլիսի 1-ին։

Share |

Լրահոս

Loading...