Տոտին հեռանում է Ռոմայից

23:19 15.06.2019

«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտին լքում է իր կյանքի ակումբը։

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, 42-ամյա իտալացին արդեն երկուշաբթի կհայտարարի ակումբից հեռանալու մասին։ Ներկա պահին «Ռոմայում» Տոտին ադմինիստրատիվ գործունեությամբ է զբաղվում։ Աղբյուրի պնդմամբ՝ Տոտին հակասությունների մեջ է ակումբի ղեկավարության հետ։ Նա վերջնական որոշում է կայացրել լքել իր կարիերայի և իր կյանքի միակ ակումբը։

«Ռոմայի» լեգենդին առաջարկել են թիմում զբաղեցնել տեխնիկական տնօրենի պաշտոնը, սակայն Տոտին հրաժարվել է։

Տոտին իր երկարամյա կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն «Ռոմայի» կազմում։ 1992-ից 2017 թվականներն ընկած ժամանակահատվածում Տոտին իր սիրելի թիմի կազմում անց է կացրել 619 հանդիպում ու դարձել է 250 գոլի հեղինակ։ 

Share |

Լրահոս

Loading...