ՈՒԵՖԱ-ի նախագահ. Եթե Ադրբեջանի երկու թիմերը Լոնդոնում խաղային, բոլորը գոհ կլինեին

16:57 15.06.2019

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը բացատրել է Բաքվում 2019 թվականի Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացնելու որոշումը:

«Եթե ինձ հարցնեն, թե ինչու մենք որոշեցինք խաղալ Բաքվում,ես կպատասխանեմ, որովհետև այնտեղ մարդիկ են ապրում: Նրանք ստիպված են դիտել հանդիպումը, որը սկսվում է երեկոյան ժամը 11-ին, սակայն ոչ ոք չի բողոքում։ Եթե Ադրբեջանից երկու թիմ խաղար Լոնդոնում, ոչ ոք  պահանջներ չէր էլ ներկայացնի։ Մեկուկես տարի առաջ մենք որոշեցինք, որ հանդիպումը տեղի կունենա Բաքվում՝ ժամանակակից 70-հազարանոց մարզադաշտում։

Պետք է զարգացնել ֆուտբոլն ամենուր, ոչ միայն Անգլիայում կամ Գերմանիայում», - Չեֆերինի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Չելսին» 4:1 հաշվով հաղթեց «Արսենալին»:

Share |

Լրահոս

Loading...