Դուք անհավանական եք․ Զելենսկիի էմոցիոնալ շնորհավորանքը Ուկրաինայի Մ-20 հավաքականին աշխարհի չեմպիոն դառնալուց հետո

23:47 15.06.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է իր երկրի Մ-20 հավաքականին աշխարհի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ։ 

Զելենսկին այս առիթով գրառում է կատարել Facebook-յան իր էջում․

«Միավորված մենք կարող ենք անել անհնարինը։ Ահա մեր ազգային գաղափարախոսությունը։

Ուկրաիանայի Մ-20 հավաքակա՛ն, դուք անհավանական եք, դուք հաղթողներ եք, դուք մեր հույսն եք։ Դուք օրինակն եք այն բանի, որ Ուկրաինան կարող է անել ամեն ինչ, իսկ երիտասարդ Ուկրաինան՝ ավելին»,-գրել է Ուկրաինայի նախագահը Facebook-յան իր էջում։ 

Հիշեցնենք, որ Լեհաստանում այսօր ավարտվեց ֆուտբոլի Մ-20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Եզրափակիչ խաղում Ուկրաինայի ընտրանին 3-1 հաշվով առավելության հասավ Հարավային Կորեայի հավաքականի նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։  

Share |

Լրահոս

Loading...