Աղբյուր. Հումելսը վերադառնում է Դորտմունդ. համաձայնությունը կայացած է

11:15 16.06.2019

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը համաձայնության է եկել «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Մաթս Հումելսին ձեռք բերելու շուրջ:

Այս մասին հաղորդում է Bild-ը:

30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը դորտմունդյան թիմին կարժենա 20 միլիոն եվրո և բոնուսներ:

Պաշտպանը «իշամեղուների» հետ համաձայնեցրել է նաև անձնական պայմանագրի կետերը: Հումելսը «Բավարիայի» սան է:

Մյունխենցիների հիմնական կազմում հանդես գալ սկսել էր 2007 թվականից: 2007/08 մրցաշրջանի կեսից Մաթսը տեղափոխվել էր «Բորուսիա», որի գույները պաշտպանում էր մինչև 2016 թվականի ամառ, ինչից հետո վերադարձավ «Բավարիա»:

2018/19 մրցաշրջանում Հումելսը մյունխենյան թիմին օգնել է դառնալ Բունդեսլիգայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել երկրի Գավաթն ու Սուպերգավաթը:

Պաշտպանը Գերմանիայի առաջնության 21 խաղի է մասնակցել՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...