Յուվենտուսը հայտարարեց Սարիի նշանակման մասին

17:19 16.06.2019

«Յուվենտուսն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Մաուրիցիո Սարիի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին։

60-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Մասնագետն այս պաշտոնում փոխարինել է Մասիմիլիանո Ալեգրիին, որը 2014-2019 թվականներին եղել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչը։

Ավելի վաղ Սարին եղել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչը, որը գլխավորել է 2018 թվականի ամռանը։ Իտալացի մասնագետի գլխավորությամբ մայրաքաղաքային թիմը 2018/19 մրցաշրջանում զբաղեցրել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, հասել է անգլիական լիգայի Գավաթի եզրափակիչ և հաղթել է Եվրոպա լիգայում։

Սարին գլխավորել է նաև իտալական «Պեսկարա», «Սորենտո», «Էմպոլի», «Նապոլի» ակումբները։

Share |

Լրահոս

Loading...