Կամո Հովհաննիսյանի գոլը Ժետիսուին փրկել է պարտությունից Օրդաբասիի հետ խաղում

17:58 16.06.2019

Ղազախստանի առաջնության 14-րդ տուրում «Ժետիսուն» սեփական հարկի տակ ընդունել է «Օրդաբասիին» և ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտել հանդիպումը։

Խաղի հաշիվն արդեն 15-րդ րոպեին բացել է բրազիլացի Ժոաո Պաուլոն՝ անհատական վարպետությամբ գրավելով «Ժետիսուի» դարպասն ու առաջ մղելով հյուրերին, բայց 6 րոպե անց տանտերերը, Հայաստանի Ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի գոլի շնորհիվ, հավասարեցրին հաշիվը։

Կամոն Ղազախստանի ընթացիկ առաջնությունում մինչև օրս 14 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Այս հանդիպումից հետո «Ժետիսուն» 22 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Օրդաբասին» 27 միավորով 4-րդ տեղում է։ 

Share |

Լրահոս

Loading...