ՄՅՈւ-ն հրաժարվել է Լուկակուին փոխանակել Իկարդիի հետ, բայց պատրաստ է վաճառել բելգիացուն

17:11 16.06.2019

Միլանի «Ինտերը» «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է հարձակվող Մաուրո Իկարդիին ընդգրկել Ռոմելու Լուկակուի գործարքում, բայց «կարմիր սատանաները» մերժել են այդ տարբերակը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել Լուկակուից, բայց անգլիական ակումբին հետաքրքրում է միայն փողը։ Աղբյուրի փոխանցմամբ, խոսքը 80 մլն եվրոյի մասին է։

Ռոմելուն 2017 թվականի ամռանից է հանդես գալիս մանկունիացիների կազմում։ 2018/19 մրցաշրջանում 26-ամյա բելգիացին 32 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Իկարդին 2013 թվականից է հանդես գալիս «Ինտերում»։ Ավարտված մրցաշրջանում 26-ամյա արգենտինացին 29 հանդիպման է մասնակցել և դարձել է 11 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողի պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Share |

Լրահոս

Loading...